ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆՀ-40 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանագրով սահմանված կարգի 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«145. Կառավարության աշխատակազմը ղեկավարում է կառավարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:».
2) հրամանագրով սահմանված կարգի՝ «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը ու դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով ու դրանց հոլովաձևերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
22 սեպտեմբերի 2012թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-55-Ն |
|