Համարը 
ՀՕ-4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.02/05(250)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2014 թվականի

փետրվարի 26-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը «19-րդ» բառից հետո լրացնել «, 19.1-ին» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 23-րդ ենթակետից հանել «,15-րդ կետի «ա»-«զ» բառերը:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

 

 

«Հոդված 19.1.

Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

 

1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի 10000-ապատիկի չափով

 

2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

50-ապատիկի չափով

 

3) շինանյութերի արտադրության հումքի,այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի 250-ապատիկի չափով

 

4) գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

250-ապատիկի չափով

 

5) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

300-ապատիկի չափով

 

 

6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

50-ապատիկի չափով

 

7) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

 

 

- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

300-ապատիկի չափով

 

- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

100-ապատիկի չափով

-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

 

բազային տուրքի

50-ապատիկի չափով

8) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`

 

 

- ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

- իրավաբանական անձանցից

բազային տուրքի

10-ապատիկի չափով

9) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար`

 

 

- ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

- իրավաբանական անձանցից

 

բազային տուրքի

10-ապատիկի չափով

Հոդված 4.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 մարտի 2014թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն