ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի
փետրվարի 26-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-86 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հիմնական աշխատավարձ՝ պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.».
2) տասներկուերորդ պարբերությունը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «կամ որակյալ աշխատանքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:».
2) 3-րդ մասի 3-րդ կետում «ինչպես նաև հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերը փոխարինել «ինչպես նաև հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրումները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.
2) 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.
3) 4-րդ մասը «կադրերի» բառից հետո լրացնել «կարճաժամկետ» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երրորդ պարբերությունը «բացասական» բառից հետո լրացնել «կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում քաղաքացիական ծառայող» բառերով.
2) 4-րդ մասի առաջին պարբերության «, ինչպես նաև» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ երկրորդ պարբերության «որակյալ կատարման» բառերը՝ «կամ աշխատանքի որակյալ կատարման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) տարերային աղետի հետևանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառվելու,».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ՝ փաստական) դեպքերում:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի (նրա մահվան դեպքում` ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա` տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից, իսկ քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարին՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից` սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
|
«Հոդված 17.1. |
Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր
պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը |
Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
18 մարտի 2014թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-7-Ն |
|