ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆՀ-40 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.
«6.1. Փոխվարչապետը կարող է ունենալ խորհրդականներ, օգնականներ և ռեֆերենտներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, իսկ նրանց միջև պարտականությունների բաշխումը կատարում է փոխվարչապետը։».
2) 7-րդ կետում «այսուհետ` ՀԳՄ» բառերից հետո լրացնել «, որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են կառավարության առաջարկությամբ` օրենքով» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
4) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է վարչապետի առաջարկությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով։».
5) 22-րդ կետում «ծրագիրը» բառից հետո լրացնել «և գերակա խնդիրները (այսուհետ` ծրագիրը)» բառերը.
6) 23-րդ կետում «Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրում», 24-րդ և 25-րդ կետերում «Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագրի» և 28-րդ կետում «կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ծրագրում, Ծրագրի, ծրագրից» բառերով.
7) 30-րդ կետում «հանձնաժողովները (խորհուրդները, ծառայությունները)» բառերը փոխարինել «մարմինները (հանձնաժողովները, խորհուրդները, ծառայությունները)» բառերով.
8) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթն իր մեջ ներառում է «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։».
9) 43-րդ կետը «5-օրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատում իրականացնելու դեպքում` 15-օրյա ժամկետում» բառերը.
10) ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետը.
11) 71-րդ կետում «վարչապետի», իսկ 73-րդ կետում «վարչապետին» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «, փոխվարչապետի» և «, փոխվարչապետին» բառերը.
12) 78-րդ կետում «հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների)» բառերը փոխարինել «մարմինների (հանձնաժողովների, խորհուրդների, ծառայությունների)» բառերով.
13) 92-րդ կետից «և օրենքով» բառերը հանել.
14) 121-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) արձակուրդ է տրամադրում փոխվարչապետին և կառավարության աշխատակազմի ղեկավարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ, շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի քաղաքապետին.».
15) լրացնել հետևյալ բովանդակությամբ 121.1-ին կետ.
«121.1. Վարչապետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ունի արձակուրդի իրավունք, որը նրան տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ։»։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
9 ապրիլի 2014թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-24-Ն |
|