ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կանոնակարգը /կցվում է/:
|
|
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
|
«27» փետրվարի 1997թ.
N ՆՀ-122
ք.Ստեփանակերտ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինն է, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առջև:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրա մարմինների գործունեության կարգը որոշվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը գլխավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և կանոնակարգում նրա գործունեությունը:
2. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեությունն իրականացվում է կառավարության կողմից հաստատված աշխատանքային պլանների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատանքի պլանների նախագծերի կազմմանը մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, վարչությունները, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինները, ինչպես նաև կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները:
5. Յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 1-ի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, վարչությունները, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինները, ինչպես նաև կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն են ներկայացնում առաջարկություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ եռամսյակի աշխատանքի պլանների մեջ հարցեր մտցնելու մասին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատանքի հաստատված պլաններում փոփոխություններ կարող են մտցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը և վարչապետը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատանքի պլանների նախագծերի նախապատրաստումը, աշխատանքի հաստատված պլանների կատարման ստուգման ապահովումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
3. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների հիման վրա և ի կատարումն դրանց, հրապարակում է որոշումներ, կազմակերպում ու ստուգում դրանց կատարումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն ակտերը, որոնք կրում են նորմատիվ բնույթ կամ ունեն ընդհանուր նշանակություն, ընդունվում են ԼՂՀ կառավարության որոշումների ձևով:
Անհետաձգելի կամ ընթացիկ հարցերի վերաբերյալ ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների ձևով:
9. Օպերատիվ բնույթի հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում քննարկման ժամանակ ծագող ու որոշման ընդունում չպահանջող հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տալիս է հանձնարարականներ, որոնք կատարողներին են իջեցվում նիստերի արձանագրություններից քաղվածքների ձևով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ստորագրության է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչապետի յուրաքանչյուր որոշում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից գրանցվում է որոշումների առանձին հաշվառման մատյաններում` տալով հերթական համար:
13. Առանձին, հետաձգում չհանդուրժող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում քննարկման կարիք չունեցող, հարցերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ստորագրության ներկայացվել առանց նիստում դրանց քննարկման: Այդպիսի դեպքերում որոշումների նախագծերը համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների հետ` հարցման կարգով:
14. Այն որոշումների նախագծերը, որոնց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում քննարկման ժամանակ արվել են դիտողություններ, կատարվել լրացումներ կամ ճշգրտումներ լրամշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կամ նիստերում կազմված հանձնախմբերի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունների, վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ` նիստում ընդունված որոշման համաձայն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնցում նշված չէ դրանց գործողության մեջ մտցնելու ժամկետը, ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության` նորմատիվ բնույթ կրող կամ ընդհանուր նշանակություն ունեցող որոշումները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ամենամյա ժողովածուի մեջ:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումները ընդունումից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ նախարարություններ, վարչություններ, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից սահմանված կարգով:
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության այն որոշումները, որոնք նախատեսված միջոցառումների կարևորության կամ հրատապության պատճառով ենթակա են լայն ու անհապաղ հրապարակման, զանգվածային լրատվության միջոցներով հայտնվում են ի գիտություն բոլորի:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները գործողության մեջ են մտնում դրանց ընդունման պահից:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության` պետական գաղտնիք պարունակող որոշումները հրապարակման ենթակա չեն:
4. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն են մտցվում նրա իրավասությանը վերաբերող հարցերը կամ այն հարցերը, որոնք լուծում չեն ստացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից` ինքնուրույնաբար կամ մյուս նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների հետ համատեղ:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում`
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամները,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող մյուս մարմինների ղեկավարները,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները,
- գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն հարցեր մտցվում են, որպես կանոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ձևով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն հարց մտցնող պաշտոնատար անձը անձնական պատասխանատվություն է կրում ներկայացված որոշման նախագծի որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և լրիվության համար:
22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններին ենթակա միավորումների, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն հարցեր են մտցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան վերադաս նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների միջոցով:
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների նախագծերը պետք է մշակվեն գործող օրենսդրության հիման վրա կամ պարունակեն գործող օրենսդրության անհրաժեշտ փոփոխության մասին կոնկրետ առաջարկություններ, բովանդակեն քննարկվող հարցի սպառիչ վերլուծությունը, կատարողների առջև դնեն հստակ ձևակերպված նպատակներ ու խնդիրներ, պետք է շարադրվեն ստույգ, հետևողականորեն, անհրաժեշտության դեպքում նշելով առաջադրանքների կատարման ժամկետներն ու կոնկրետ կատարողներին, համաձայնեցվեն կառավարության անդամների հետ:
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն մտցվող այն որոշումների նախագծերը, որոնցում շոշափվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների շահերն ու իրավասությունները, պետք է նախապես համաձայնեցվեն վերջիններիս հետ:
Նորմատիվ բնույթի որոշումների նախագծերը պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամները, վարչությունների պետերը, գերատեսչությունների ղեկավարները, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարները պետք է իրենց հետ համաձայնեցվող որոշումների նախագծերի վերաբերյալ եզրակացությունները տան, որպես կանոն, դրանց ստացման օրվանից ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում, տարաձայնությունների դեպքում` հիմնավորելով առարկությունները և կցելով առաջարկվող խմբագրությունը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական կյանքի առավել կարևոր հարցերի մասին որոշումների նախագծերը պարտադիր կարգով պետք է համաձայնեցվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հետ:
Համաձայնեցումը հաստատվում է համապատասխան ղեկավարի կամ, նրա բացակայության դեպքում, ղեկավարի պարտականությունները կատարող տեղակալի կողմից` որոշման նախագծի վրա դրված նշագրումով (վիզայով) կամ առանձին նամակով:
26. Ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների սահմանաքանակների ու նյութական ռեսուրսների առանձնացման, ֆինանսների վերաբերյալ հարցերի գծով առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն են մտցվում ԼՂՀ հաջորդ տարվա տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմավորման ժամանակաշրջանում (բացի այն դեպքերից, երբ այդ հարցերը տարվա ընթացքում ծագում են նրանցից անկախ պատճառներով):
27. Շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված որոշումների նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն են ներկայացվում երկու օրինակով, (որոնցից մեկը` նշագրումներով) նախագիծը մտցնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարի, վարչության պետի, գերատեսչության ղեկավարի, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարների, իսկ նրանց բացակայության դեպքում` նրանց պարտականությունները կատարող տեղակալների ուղեկցական նամակով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացվող որոշման նախագծին պետք է կցված լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից այն ընդունելու անհրաժեշտությունը հիմնավորող բացատրագիր և այլ նյութեր:
Բացատրագիրը պետք է ստորագրվի հարցը մտցնող անձի կողմից:
28. Կառավարությանը հասցեագրված գրությունները, որպես կանոն, պետք է հանձնվեն գործերի կառավարչության ընդհանուր բաժին` հաշվառելու և համապատասխան ընթացք տալու համար: Գործերի կառավարչության ընդհանուր բաժինը ստացվող գրությունները հանձնում է վարչապետի օգնականին կամ վարչապետի տեղակալին` ստացման օրվանից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում:
29. Որոշումները չկատարելու դեպքում չի թույլատրվում ընդունել նոր որոշում այդ նույն հարցով, եթե չեն ծագել չնախատեսված օբյեկտիվ հանգամանքներ:
30. Անհրաժեշտության դեպքում որոշումների նախագծերում պետք է նշված լինեն, թե որ որոշման մեջ ու որ մասում է առաջարկվում փոփոխություններ մտցնել, կամ որ որոշումներն են ուժը կորցրած ճանաչվում, կամ պետք է նախատեսվի համապատասխան որոշումները փոփոխելու կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկությունների նախապատրաստման վերաբերյալ հանձնարարություն:
31. Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ վարչապետի որոշման նախագծի նախապատրաստումը հանձնարարվում է մի քանի նախարարությունների, վարչությունների ու գերատեսչությունների, կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, նախագծի ներկայացման համար պատասխանատվությունը դրվում է առաջին հասցեատիրոջ վրա: Կատարողները հավասարապես պատասխանատվություն են կրում պատասխանատու կատարողին ժամանակին առաջարկություններ, դիտողություններ և անհարաժեշտ այլ նյութեր ներկայացնելու համար:
32. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն մտցվող որոշումների նախագծերը կառավարության քննարկման համար նախապատրաստելիս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները պարտավոր են դրանք համաձայնեցնել մյուս ստորաբաժանումների հետ, եթե այդ որոշումներում շոշափվում են ժողովրդական տնտեսության համապատասխան ճյուղերին վերաբերող հարցեր: Որոշման նախագծի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում կցվում է չհամաձայնեցված հարցերի մասին տեղեկանք` շարադրելով ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդունելու աննպատակահարմարության պատճառները:
33. Սույն կանոնակարգի պահանջների խախտումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն մտցված որոշումների նախագծերը և մյուս նյութերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից վերադարձվում են` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:
5. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ
34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրավասու է քննարկել և ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում են կառավարության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
35. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները համարվում են ընդունված, եթե որոշման ընդունման օգտին քվեարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
Եթե կառավարության նիստը նախագահում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, ապա կառավարության որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ` հաշվի առնելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ձայնը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերն անցկացվում են (ըստ անհրաժեշտության) երեքշաբթի օրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և կառավարության անդամների տարաձայնության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կենսագործում է իր որոշումը, իսկ կառավարության անդամները, կատարելով այդ որոշումը, կարող են իրենց կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին:
36. Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասնակցության անցկացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերը նախագահում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի տեղակալը:
37. Նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի անցկացումն ապահովվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի օրակարգի նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի ներկայացմամբ հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ենթակա լրացուցիչ հարցերը կարող են օրակարգի մեջ մտցվել, որպես կանոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի միջոցով` սահմանված կարգով:
39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին մշտապես հրավիրվում են պաշտոնատար անձինք` համաձայն սահմանված կարգով հաստատված ցուցակի: Ըստ քննարկվող հարցերի հրավիրվող անձանց ցուցակները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերին հրավիրվում են վարչապետի օգնականը, գործերի կառավարչի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի մյուս պատասխանատու աշխատողները նշված նիստերին ներկա են գտնվում այն հարցերի քննարկման ժամանակ, որոնց նախապատրաստմանը նրանք մասնակցել են:
Նշված նիստերին կարող են հրավիրվել նաև գիտության գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
40. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցներին և հրավիրվող պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցում է նիստի օրվա և ժամի, նիստում քննարկման ենթակա հարցերի մասին և, որպես կանոն, նիստից առնվազն երկու օր առաջ նրանց է ուղարկում անհրաժեշտ նյութերը:
41. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները, վարչությունների պետերը, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարները, ինչպես նաև, նիստը նախագահողի հետ համաձայնեցնելով` պաշտոնատար այլ անձինք:
Այն դեպքերում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները, վարչությունների պետերը, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարները չեն կարող մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստին, նրանք պետք է այդ մասին զեկուցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և ստանան նրա թույլտվությունը` նիստին համապատասխան տեղակալի մասնակցության համար:
42. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար հատկացվում է մինչև 30 րոպե, զեկուցման շուրջ ելույթների համար` մինչև 10 րոպե, տեղեկանքների համար` մինչև 2 րոպե ժամանակ:
Անհրաժեշտության դեպքում նիստը նախագահողը կարող է սահմանել այլ ժամանակակարգ:
43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստում վարվում է արձանագրություն, որն ապահովվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրությունները ստորագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի տեղակալը:
44. Նիստի ավարտից հետո որոշումների նախագծերը և դրանց կից նյութերը ենթակա են վերադարձման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններին հանձնարարականներ տրվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունն արձանագրություններից քաղվածքների ձևով դրանք ուղարկում է շահագրգիռ կազմակերպություններին` 24 ժամվա ընթացքում:
6. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՅՈՒՍ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
45. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովից ստացված փաստաթղթերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը նույն օրը զեկուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին կամ վարչապետի տեղակալին:
46. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում այն դեպքում, երբ դրանցում բարձրացված հարցերի լուծումը մտնում է կառավարության իրավասության շրջանակների մեջ, կամ այդ հարցերը լուծում չեն ստացել համապատասխան նախարարություններում, վարչություններում, գերատեսչություններում, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններում:
47. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում ստացված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ընդունում չպահանջող գրությունների, նամակների, հանձնարարությունների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, վարչապետի տեղակալի կողմից ընդունվում են օպերատիվ որոշումներ` հանձնարարականների (մակագրությունների) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, վարչապետի տեղակալի մոտ կայացած խորհրդակցությունների արձանագրությունների ձևով, որոնք ստորագրում են համապատասխան պաշտոնատար անձինք:
Նշված խորհրդակցությունների արձանագրությունների վարումը` ըստ քննարկվող հարցի բնույթի, դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, վարչապետի տեղակալին զեկուցելու համար նշված փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնարարականների (մակագրությունների), խորհրդակցությունների արձանագրությունների ձևակերպման ու կատարողներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններին իջեցման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից:
48. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմիններին հանձնարարությունները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, վարչապետի տեղակալի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի ստորագրությամբ:
49. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի տեղակալի ստորագրությամբ հանձնարարականներ կարող են տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների, կառավարության հանձնարարությունների կատարման ապահովման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկման համար որոշումների և առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև վարչապետի տեղակալի կողմից իրենց հանձնարարված ոլորտներում գործունեության համակարգման հարցերով:
50. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, վարչապետի տեղակալի, կառավարության գործերի կառավարչի կողմից` իրենց իրավասությունների շրջանակներում, տրված բոլոր հանձնարարությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից պետք է կատարվեն սահմանված ժամկետներում: Հանձնարարության կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն այն սահմանող պաշտոնատար անձի կողմից:
Այն դեպքում, երբ հանձնարարությունը տրվում է մի քանի կատարողների, մակագրության մեջ նշված առաջին հասցեատիրոջ վրա է դրվում հավաքի պարտականությունը: Կատարողները համահավասար պատասխանատվություն են կրում հանձնարարությունը ժամանակին ու որակով կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը պատասխանելու համար:
Հանձնարարությունը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ տրվել է էական պատասխան:
7. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սիստեմատիկ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների գործունեության նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ու հանձնարարությունների կատարման ստուգումն ընկած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործունեության հիմքում:
52. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, վարչապետի տեղակալը պարբերաբար քննության են առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից կառավարության որոշումների ու հանձնարարությունների կատարման արդյունքները և օպերատիվ կարգով միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած դժվարությունները հաղթահարելու համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պարբերաբար լսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, վարչապետի տեղակալի, նախարարների, վարչությունների պետերի, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների ղեկավարների հաշվետվությունները կառավարության որոշումների կատարման ընթացքի և այդ որոշումների կատարման ապահովման ուղղությամբ նրանց ձեռնարկած միջոցների մասին:
53. Կառավարության որոշումների, հանձնարարությունների կատարման ստուգման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատակարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մասին կանոնակարգերի համաձայն:
8. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
54. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկումն իրականացվում է «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և գանգատները քննարկելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
55. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց նամակների քննարկման կազմակերպումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
56. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը`
- ընթացք է տալիս ստացված դիմումներին ու գանգատներին,
- վերլուծում և ամփոփում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հասցեագրված` քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու գանգատները և պարբերաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, վարչապետի տեղակալին տեղեկացնում այդ աշխատանքի վիճակի մասին,
- ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց առաջարկությունների, դիմումների ու գանգատների քննարկման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների կողմից տարվող աշխատանքը, նշում միջոցներ այդ աշխատանքը բարելավելու և գանգատներ ծնող պատճառները վերացնելու համար:
57. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և նրանց նամակների քննարկման ուղղությամբ տարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքի վիճակի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների և գործադիր իշխանության շրջանային (քաղաքային) մարմինների հաշվետվությունները պարբերաբար քննության են առնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստերում:
9. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
58. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործավարության կազմակերպումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության վրա:
Գործավարությունը տարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի կողմից հաստատվող հրահանգին համապատասխան: