ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի վերջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներով»:
Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի վերջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներով»:
Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Ուսումնական պարապմունքների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներով»:
Հոդված 4. Օրենքի 23 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտի, կապի, տեղեկատվության միջոցները և սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներով»:
Հոդված 5. Օրենքի 31 հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել «և ժամկետներում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
15 ապրիլի 2000թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-110 |
|