Համարը 
ՀՕ-105
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.03.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.04.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.05.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9 հոդվածում՝

1. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ա) գույքային պահանջի գործերով

վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով»

2. 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ա) գույքային պահանջի գործերով

հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից»

 

3. 10-րդ կետի «բողոքների» բառը փոխարինել «վճիռների» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 10 հոդվածում՝

 

1. «1-ին» կետը և դրա «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. անշարժ գույքի՝ հողի և դրան ամրակայված շենքերի, շինությունների յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ՝ նվիրատվության), վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար՝

 

 

ա) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի օտարման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար՝

 

բազային տուրքի չափով»

 

2. 4-րդ կետը և 4.1. ենթակետը «հողերի» բառից հետ լրացնել «յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության անշարժ գույքի» բառերով.

3. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2. ենթակետով՝

 

«4.2. Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար՝

բազային

տուրքի չափով»

 

4. Հոդվածի բոլոր կետերում «հաստատելու» և «հաստատման» բառերը փոխարինել «վավերացման» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 15 հոդվածում՝

 

1. 42-րդ կետը և դրա բոլոր ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«42. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, այդ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման, փոխանցման ու դադարման պետական գրանցման համար՝

 

42.1. Մասնավորեցված (սեփականաշնորհված), նոր ստեղծված (կառուցված, վերակառուցված, հատկացված) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝

 

ա) բնակելի նպատակային նշանակության և կից տնտեսական ու օժանդակ բակային կառույցների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված, ինչպես նաև տնամերձ, այգեգործական (ամառանոցային) միավոր հողամասի

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

բ) հասարակական, արտադրական և ինժեներական (հատուկ) նպատակային նշանակության կառույցների, դրանց շինարարության և սպասարկաման համար հատկացված միավոր հողամասի

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

գ) գյուղատնտեսական և այլ նպատակային նշանակության միավոր հողամասի

 

բազային տուրքի եռապատիկի չափով

 

42.2. Անշարժ գույքի օտարման (առուվաճառքի, փոխանակման, նվիրատվության) իրավունքի պետական գրանցման համար՝

 

 

ա) բնակելի նպատակային նշանակության  և կից տնտեսական ու օժանդակ բակային կառույցների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված, ինչպես նաև տնամերձ, այգեգործական (ամառանոցային) միավոր հողամասի

 

բազային տուրքի քսանապատիկի չափով

 

 

բ) հասարակական, արտադրական և ինժեներական (հատուկ) նպատակային նշանակության կառույցների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված միավոր հողամասի, այդ թվում՝

 

-մինչև 30.0 քառ. մ ընդհանուր տարածքով կառույցների, իր հողամասով

 

 

բազային տուրքի տասնապատիկի չափով

 

-30.0 ից-մինչև 130.0 քառ. մ ընդհանուր տարածքով կառույցների, իր հողամասով

 

 

բազային տուրքի քսանապատիկի չափով

 

-130.0 քառ. մ և ավելի ընդհանուր տարածքով կառույցների, իր հողամասով

 

 

բազային տուրքի քառասնապատիկի չափով

 

գ/ գյուղատնտեսական և այլ նպատակային նշանակության միավոր հողամասի, այդ թվում՝

 

 

-մինչև 3.0 հա տարածքով հողամասի

 

 

բազային տուրքի եռապատիկի չափով

 

-3.0 հա և ավելի տարածքով հողամասի

 

 

բազային տուրքի հնգապատիկի չափով

 

42.3. Անշարժ գույքի ժառանգության (ըստ կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության) իրավունքի պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

42.4. Տիրազուրկ կամ վաղեմության ուժով ձեռք բերված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

42.5. Անշարժ գույքի միավորման, բաժանման, հողամասի սահմանների փոփոխման իրավունքի պետական գրանցման համար՝

բազային տուրքի չափով

 

42.6. Անշարժ գույքի կամ դրա մի մասի սեփականության իրավունքից հրաժարման պետական գրանցման համար

բազային տուրքի չափով

 

42.7. Անշարժ գույքի օգտագործման (անժամկետ, ժամանակավոր, հայեցողական, արտոնված), սահմանափակ օգտագործման (սերվիտուտի) իրավունքի պետական գրանցման համար՝

բազային տուրքի չափով

 

 

42.8. Անշարժ գույքի վարձակալության, ենթավարձակալության,

ֆինանսական վարձակալության (լիզինգի), հավատարմագրային կառավարման, ռենտայի իրավունքի պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի չափով

 

42.9. Գույքի գրավի (հիփոթեքի), հաջորդող գրավի իրավունքի պետական գրանցման և հիփոթեքի առարկայի օտարման նկատմամբ սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար՝

 

ա) բնակելի նպատակային նշանակության և կից տնտեսական ու օժանդակ բակային կառույցների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված, ինչպես նաև տնամերձ, այգեգործական (ամառանոցային) միավոր հողամասի

 

բազային տուրքի չափով

 

բ) հասարակական, արտադրական և ինժեներական (հատուկ) նպատակային նշանակության կառույցների, դրանց շինարարության և սպասարկման համար հատկացված միավոր հողամասի

 

բազային տուրքի քառապատիկի չափով

 

գ) գյուղատնտեսական և այլ նպատակային նշանակության միավոր հողամասի

 

բազային տուրքի չափով

 

դ) շարժական գույքի միավորի

 

բազային տուրքի չափով

 

42.10. Անշարժ գույքի բռնագրավման, բռնագանձման, պետության կամ համայնքի կարիքների համար հետ վերցման, պետականացման (ազգայնացման) իրավունքի պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի չափով

 

42.11. Գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի չափով

 

42.12. Գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի չափով

 

42.13. Գույքի նկատմամբ առանձին իրավունքների դադարման պետական գրանցման համար՝

 

բազային տուրքի չափով»:

 

Հոդված 4. Օրենքի 21 հոդվածում՝

 

1. «ժա» կետում» որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային և մաքսային մարմինները, սեփականաշնորհման և ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը՝» բառերը փոխարինել «պետական և սոցիալական ապահովագրության մարմինները՝» բառերով.

2. հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ» ժգ» կետով՝

«ժգ) դիմողները՝ ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով».

3. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար»:

 

Հոդված 5. Օրենքի 27 հոդվածում՝

 

1. հոդվածի առաջին մասում «տուրքից» բառը փոխարինել «տուրքի վճարումից» բառերով.

2. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ մասերով՝

«Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:

«Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման համար բյուջետային հիմնարկները, կազմակերպությունները ազատվում են պետական տուրքի վճարումից»:

 

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 28 հոդվածը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 ապրիլի 2000թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-105