Համարը 
N 297-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.05.26/09(254)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.05.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.05.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի
N 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» մայիսի 2014թ.

N 297-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի N 336-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 301-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝

1) 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Բուհեր ընդունվելու համար դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով, եթե տվյալ մասնագիտության քննական առարկան բուհերի ընդունելության քննությունների ցանկում նշված է երկու աստղանիշով:».

2) 6-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ. «Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ:».

3) 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Կենտրոնացված է «Ստեղծագործական աշխատանք» գրավոր քննությունը:».

4) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«14. Ներբուհական են՝ Արցախի պետական համալսարանի «Կերպարվեստ և գծագրություն», «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն»,Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտության «Նկարչություն» և «Գծագրություն» առարկաների, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության, Ստեփանակերտի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննությունները:».

5) 24-րդ կետում «նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված» բառերից հետո լրացնել «կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող» բառերը.

6) 31-րդ կետում, 32-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմորդը» բառից հետո լրացնել «կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդի կողմից տրված լիազորագրում նշված անձը» բառերը.

7) 36-րդ կետի 4-րդ ենթակետում «անձնագիր,» բառից հետո լրացնել «նույնականացման քարտ,» բառերը.

8) 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«40. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել նույն տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև նույն տարվա հուլիսի 31-ը: Սույն տեղեկանքը մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը ներկայացնում է բուհի ընդունող հանձնաժողովին: Լիազորագրում մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողը նշում է բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության մասնագիտությունները, որոնք լիազորագրում նշված անձը ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողների վրա տարածվում են սույն կարգի 100-րդ կետով սահմանված դրույթները:».

9) 91-րդ կետում «առաջին» բառից հետո ավելացնել «տողով» բառը.

10) լրացնել նոր՝ 93.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«93.1. Արցախի պետական համալսարանի և «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղի «*» նշանով նշված մասնագիտությունների անվճար ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել են միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Անվճար համակարգում առաջնահերթ ընդունվելու արտոնությունից օգտվում են այն դիմորդները, ովքեր մրցութային երկու առարկաներից հանձնում են միասնական քննություն:».

11) 94-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«94. Անվճար տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել միայն ընդունելության քննությունների արդյունքներով՝ բացառությամբ Արցախի պետական համալսարանի և «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղի «*» նշանով նշված մասնագիտությունների: Վճարովի տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել և´ միասնական քննությունների արդյունքներով, և´ բուհերի ընդունելության քննությունների ցանկում 2 աստղանիշով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով՝ բացառությամբ «Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան» հիմնադրամի Ստեփանակերտի մասնաճյուղի «*» նշանով նշված մասնագիտությունների, որոնց դիմորդները, որպես մրցութային առարկաների գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը: Վճարովի տեղերի մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին:».

12) 99-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ