ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
|
Ընդունված է 2002 թվականի
նոյեմբերի 27-ին |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի քաղաքացիական օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերում «մինչև 2002թ. հուլիսի 1-ը» բառակապակցությունը փոխարինել «մինչև 2003թ. դեկտեմբերի 31-ը» բառակապակցությամբ:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2002թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-22 |
|