ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի տեքստը «ձեռներեց» բառից հետո լրացնել «(ձեռնարկատեր)» բառով՝ համապատասխան հոլովներով և թվերով:
Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմագրությամբ.
«1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի (այսուհետ՝ աշխատավարձի) նկատմամբ ըստ տարիների հետևյալ դրույքաչափերով.
2001 թվականին - 15 տոկոս
2002 թվականին - 13 տոկոս
2003 թվականից սկսած - 10 տոկոս:».
բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում սեփականություն համարվող հողատարածքների՝ տվյալ տարվա համար սահմանված կարգով հաշվարկված կադաստրային զուտ եկամտի 5 տոկոսի չափով: Վարձու աշխատանք օգտագործող գյուղացիական տնտեսությունները սոցիալական վճարումներ են կատարում նաև գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով»:
գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք սոցիալական վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 10 տոկոսի չափով»:
Հոդված 3. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գործատուները պարտավոր են ամեն ամիս սոցիալական վճարները հաշվարկել և փոխանցել (վճարել) լիազորված մարմին՝ աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները բանկից կամ դրամարկղից ելքագրելու օրը»:
Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետում՝
ա) «պակաս ցույց տալու» կրկնվող բառերից հետո լրացնել «,վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերով.
բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝
«Վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում՝ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը չձևակերպված յուրաքանչյուր աշխատողի համար տվյալ գործատուի մոտ տվյալ պահին հաշվարկվող ամսական միջին աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 12-ապատիկն է»:
Հոդված 4. Օրենքի 9 հոդվածում՝
ա) «ա» ենթակետը «վճարման փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության՝ դատարան ներկայացնել ապահովադրի լուծարման պահանջ»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 նոյեմբերի 2000թ.
ք. Ստեփանակերտ
Հ0-115 |
|