Համարը 
ՆՀ-39
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
14.03.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԼՂՀ պետական արբիտրաժի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու մասին

 

ԼՂՀ պետական արբիտրաժը առաջիկայում ԼՂՀ արբիտրաժային դատարանի վերակազմավորվելու առնչությամբ որոշում եմ.

1. 1995 թվականի ապրիլի 1-ից, ժամանակավորապես, մինչև համապատասխան օրենսդրական բազայի ընդունումը, կասեցնել ԼՂՀ պետական արբիտրաժի գործունեությունը:

2. ԼՂՀ պետական արբիտրաժին ենթակա տնտեսական վեճերի քննարկումը, որոնք կազմակերպությունների, հիմնարկությունների, ինչպես նաև իրավաբանական այլ անձանց միջև ծագում են տնտեսական, առևտրական և առևտրային (կոմերցիոն) գործունեության ոլորտներում ժամանակավորապես փոխանցել ԼՂՀ գերագույն դատարանի ենթադատությանը: Այդ վեճերի լուծումն իրականացնել քաղաքացիական դատավարության կարգով:

3. ԼՂՀ կառավարությանը` մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը համապատասխան միջոցներ ձեռնարկել` ուղղված ԼՂՀ պետական արբիտրաժի գույքի ընդունմանն ու պահպանմանը, նրա աշխատողների հետ վերջնահաշվարկ կատարելուն, նրանց աշխատանքի տեղավորման հարցի լուծմանը և բանկային հիմնարկներում նրա ֆինանսական հաշիվների փակմանը:

 

 

 

Ռ. Քոչարյան

      14 մարտի 1995թ.

ք. Ստեփանակերտ

ՆՀ-39