ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԼՂՀ բանկային համակարգի կատարելագործման մասին
ԼՂՀ բանկային համակարգի հետագա կատարելագործման նպատակով որոշում եմ.
1. ԼՂՀ կենտրոնական և պետական մասնագիտացված խնայողական բանկերի բազայի վրա ստեղծել Լեռնային Ղարաբաղի ազգային բաժնետիրական-առևտրային բանկ:
2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի ազգային բաժնետիրական-առևտրային բանկը հանդիսանում է ԼՂՀ կենտրոնական և պետական մասնագիտացված խնայողական բանկերի իրավահաջորդը:
3. ԼՂՀ կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի ազգային բաժնետիրական-առևտրային բանկի վարչությանը` մեկամսյա ժամկետում.
ա) մշակել և սահմանված կարգով հաստատել Լեռնային Ղարաբաղի ազգային բաժնետիրական-առևտրային բանկի կանոնադրությունը.
բ) սահմանել պետական սեփականության բաժինը Լեռնային Ղարաբաղի ազգային բաժնետիրական-առևտրային բանկի կանոնադրական կապիտալում.
գ) առաջարկություններ ներկայացնել նոր հիմնադրված բանկի ակտիվներն ու պասիվները տնտլուծարքի աշխատանքն ապահովող վիճակի բերելու կարգի մասին:
|
|
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
| 29 դեկտեմբերի 1995թ.
ք. Ստեփանակերտ
ՆՀ-74 |
|