Համարը 
ՆՀ-126
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
13.03.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

Զինվորական և այլ հատուկ կոչումներ շնորհելու կարգի մասին

 

Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 17-րդ կետով` որոշում եմ.

1. «Գնդապետ» և ավելի բարձր զինվորական և մյուս հատուկ կոչումները շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

2. Մյուս զինվորական և հատուկ կոչումները շնորհվում են գործադիր իշխանության համապատասխան կենտրոնական ճյուղային մարմինների ղեկավարների հրամաններով, իսկ Ստեփանակերտի և շրջանների ռազմականացված հրշեջ կազմավորումների դեպքում՝ Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշմամբ:

(2-րդ կետը լրաց. 24.03.1999 ՆՀ-66)

 

 

 

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

     13 մարտի1997թ.

ք. Ստեփանակերտ

ՆՀ-126