Համարը 
ՀՕ-122
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ժէ» ենթակետում «դրամական շահումները՝ յուրաքանչյուր վճարման դեպքում տաս հազար դրամի շրջանակներում» բառերը փոխարինել «դրամական և իրային շահումները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի 1-ին կետը լրացնել «գ» ենթակետով.

«գ) 2001 թվականի հունվարի 1-ից՝ 10 հազար դրամի չափով»:

 

Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի 3-րդ կետը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափը

Հարկվող եկամուտներից եկամտահարկը վճարվում (գանձվում) է 5 տոկոս դրույքաչափով»:

 

Հոդված 5. Օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետից հանել «և հարկային տարվա ընթացքում հարկվող եկամուտը չի գերազանցել հարյուր քսան հազար դրամը» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2000թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-122