Համարը 
N 218
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«18» մարտի 2008թ.

N 218

ք.Ստեփանակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 61 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

որոշմամբ հաստատված`

ա/ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի ձևում.

5.3-րդ կետում «Վարձակալական ընթացիկ վճարումները» բառերը փոխարինել «Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները» բառերով.

5.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.31-րդ կետ.

«5.31. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման (լուծման) դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման (լուծման) դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված (վճարված) գումարների վերահաշվարկ:

Վերահաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:».

5.5-րդ կետում «եռամսյակի» բառից հետո ավելացնել «(տարվա)» բառը.

բ/ «Հողամասերի վարձակալության» պայմանագրի ձևում.

11-րդ կետում «Վարձակալական ընթացիկ վճարումները» բառերը փոխարինել «Համայնքների վարչական սահմաններում գտնվող վարձակալված հողամասերի վարձակալական ընթացիկ վճարումները» բառերով.

11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ կետ.

«111. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը (ներառյալ):

Մինչև սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալը համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման (լուծման) դեպքում, հաշվետու տարվա վարձակալական վճարումները վարձակալի կողմից վճարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 20-ը:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից հետո կնքված համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի մասով այդ ժամկետից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի օրացուցային օրերի փաստացի թվին համապատասխան վճարման ենթակա վարձավճարը վճարվում է հաջորդ տարվա համար վճարվելիք վարձավճարի համար սահմանված ժամկետում:

Հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ժամանակաշրջանում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի պայմանագրերի դադարման (լուծման) դեպքում կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հաշվարկված (վճարված) գումարների վերահաշվարկ: Վերահաշվարկի արդյունքում վարձակալին վերադարձման ենթակա գումարը վերադարձվում է ոչ ուշ, քան վերադարձման մասին վարձակալի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:».

13-րդ կետում «եռամսյակի» բառից հետո ավելացնել «(տարվա)» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ