ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղանաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իգ» կետի՝ Լեռնային Ղանաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Լեռնային Ղանաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«01» ապրիլի 2008թ.
թիվ 261 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում հաշվառված տրանսպորտային միջոցների՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից թույլտվություն տալու կարգը:
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի մուծման անդորրագիր:
3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին:
4. Դիմումին կից ներկայացվում են գծապատկերներ, գծագրեր, էսքիզներ, հիմնավորող տեխնիկական հաշվառման միջոցի ամբողջական տեսքի կամ առանձին մասերի ու հանգույցների լուսանկարներ, ինչպես նաև տեղեկություններ օգտագործվող նյութերի մասին:
5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ՝ փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:
6. Դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.
2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:
7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե՝
1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջները.
2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.
3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:
8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների մեկ օրինակն ուղարկվում է դիմումատուին, իսկ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման երկրորդ օրինակը՝ նաև տրանսպորտային միջոցի հաշվառման-քննական ստորաբաժանում:
9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |