Համարը 
N 76
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
08.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
08.04.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.06.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''8'' ԱՊՐԻԼԻ 1996թ.

N 76

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է`

1. Սահմանել անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող փոխհատուցման ամսական սահմանային նորմա` ավտոմեքենայի հզորության յուրաքանչյուր միավորի (ձիաուժի) հաշվով ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով:

2. Սահմանել արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի նորմատիվ` հաշվետու տարվա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ`

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

 

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ