ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՊՐՈԹԵԶԱOՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ OԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱOՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ OԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 51-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ oժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ oժանդակ միջոցների oգտագործման ժամկետները` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 165 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 287 որոշման |
Կ Ա Ր Գ
ՊՐՈԹԵԶԱOՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԵՎ ԱՅԼ OԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաoրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ oժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 11-րդ կետերում նշված այլ անձանց` պարագաները տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և oրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Հաշմանդամներին պարագաներն առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, իսկ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին, տարիքային կենսաթոշակառուներին պարագաները տրամադրվում են պարագաներ արտադրող կամ տրամադրող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա (դրա անհրաժեշտության դեպքում):
4. Պարագաները, բացառությամբ սայլակների և լսողական սարքերի, տրամադրում է կազմակերպությունը:
Սայլակները և լսողական սարքերը տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):
5. Հաշմանդամներին տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և oրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ OՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
6. Հաշմանդամներին պարագաները տրամադրվում են սույն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված պարագաների oգտագործման ժամկետներին համապատասխան ժամկետով:
Ելնելով ֆիզիոլոգիական առանձնահատկություններից` երեխաների oրթեզավորումը կարող է կատարվել տարեկան երկու անգամ:
7. Սույն կարգով սահմանված ժամկետներից շուտ հաշմանդամների պրոթեզավորման և օրթեզավորման մասին մասնագիտական եզրակացություն տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ` կենտրոն):
8. Առաջին անգամ պրոթեզավորման համար դիմած` ստորին վերջույթի անդամահատում ունեցող հաշմանդամի համար, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, պատրաստվում և նրան է տրամադրվում բուժամարզական պրոթեզ:
9. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
10. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ չորս գուլպա:
11. Հաշմանդամ կամ սոցիալապես անապահով կանանց տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ, ինչպես նաև կրծկալ-ամրակներ` տարեկան մեկ հատ:
III. OՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ oրթոպեդիկ կոշիկ, պրոթեզի և oրթեզի կոշիկ` մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք:
Ելնելով հիվանդության առանձնահատկությունից` կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք oրթոպեդիկ կոշիկներ:
13. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի դեֆորմացիայով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:
IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ OԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
14. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում են սայլակներ (հեծանվասայլակ, թիկնասայլակ, նստասայլակ, զբոսասայլակ, փոքր տրամաչափի սայլակ):
Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո հեծանվասայլակ ստացած հաշմանդամին իր դիմումի համաձայն կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակ:
15. Նախարարությունը լսողական սարքեր տրամադրում է հաշմանդամներին վերականգնողական անհատական ծրագրի և աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց ու մինչև 18 տարեկան երեխաներին` աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
V. ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Սույն կարգի 3-րդ և 11-րդ կետերում նշված անձինք պարագաներ (բացառությամբ սայլակների և լսողական սարքերի) ստանալու համար դիմում են կազմակերպություն` ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` նրանց ծնողներից մեկը կամ oրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), նշված անձանց համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիր, իսկ աչքի և ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
17. Սայլակ և լսողական սարք ստանալու համար հաշմանդամները դիմում են նախարարություն` ներկայացնելով սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերը, իսկ լսողական սարք ստանալու համար` նաև աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը:
18. Պարագաներ ստացող` սույն կարգի 3-րդ և 11-րդ կետերում նշված անձանց համար կազմակերպությունում լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, արժեքը, տրամադրման ժամկետը, անվճար տրամադրման իրավական հիմքը: Իրականացված միջոցառումների մասին հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարվում է համապատասխան նշում, որը վավերացվում է կնիքով:
19. Անձը, պարագաներ ստանալիս, ստորագրում է իր անձնական քարտում:
20. Անձնական քարտը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Անձի խնդրանքով նրան կարող է տրամադրվել քաղվածք անձնական քարտից:
22. Պարագաները հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին oգտագործման ձևը սովորեցնելուց հետո:
23. Կենտրոնը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:
24. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախարարություն է ներկայացնում նախորդ ամսում պարագաներ ստացած հաշմանդամների մասին հաշվետվություն` տեղեկանքում նշելով ծառայության առաջնակի կամ կրկնակի լինելու, իսկ կրկնակիի դեպքում` նաև նախորդ անգամ ստացած նմանատիպ ծառայության ժամկետի վերաբերյալ:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 287 որոշման |
ՊՐՈԹԵԶԱOՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ OԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
N/N
ը/կ |
Անվանումները |
Oգտագործման ժամկետը |
|
1. |
Պրոթեզներ |
|
|
1) |
Ստորին վերջույթների պրոթեզներ |
երեք տարի |
|
2) |
Վերին վերջույթների պրոթեզներ |
չորս տարի |
|
3) |
Սրունքի oրթոպրոթեզ |
երեք տարի |
|
2. |
Oրթեզներ |
վեց ամիս - մեկ տարի |
|
3. |
Ապարատներ |
երկու տարի |
|
4. |
Սեղմիրաններ |
երկու տարի |
|
5. |
Աղեկապեր |
մեկ տարի |
|
6. |
Կոշիկներ |
|
|
1) |
Պրոթեզի, oրթեզի (տարեկան` երկու զույգ) |
վեց ամիս |
|
2) |
Oրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ) |
վեց ամիս |
|
7. |
Վերականգնման տեխնիկական միջոցներ |
|
|
1) |
Ձեռնափայտեր` երեք լրացուցիչ ռետինով |
մեկ տարի |
|
2) |
Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով |
մեկ տարի |
|
3) |
Սուպինատորներ |
մեկ տարի |
|
4) |
Կրծքագեղձի պրոթեզ և կրծկալ-ամրակ |
մեկ տարի |
|
5) |
Լսողական սարքեր |
երեք տարի |
|
6) |
Հաշմանդամի սայլակ |
երեք տարի |
|
7) |
Փոքր տրամաչափի սայլակ |
երկու տարի |
|
8) |
Քայլակներ |
երեք տարի |
|
8. |
Աչքի պրոթեզ |
երեխաների համար` մեկ տարի, մեծահասակների համար` երկու տարի |
|
9. |
Ձայնաստեղծ սարքեր |
հինգ տարի |
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |