ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄՏԵ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
,,20,, հունվարի 1994թ. |
թ. 365 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնատեղահանված քաղաքացիների նախկին աշխատանքի վայրից ազատման ձևակերպման կարգի մասին
Ելնելով ԼՂՀ բռնատեղահանված քաղաքացիների հետ նախկինում կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման գործի կարգավորման անհրաժեշտությունից, ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.
1. Սահմանել, որ.
ա/ 1991-1992 թվականներին հակառակորդի կողմից ԼՂՀ բնակավայրերի ժամանակավոր օկուպացման հետևանքով այդ բնակավայրերի հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ոչնչացման կամ զավթման պատճառով նրանցում աշխատողների աշխատանքից ազատման փաստը հավասարեցվում է ԼՂՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնարկ-ձեռնարկության, կազմակերպության, կոլտնտեսության վերացման պատճառով աշխատանքից ազատմանը և ազատման հրամաններում գրառվում է հետևյալ ձևակերպումը. ,,Աշխատանքից ազատված է հակառակորդի կողմից ձեռնարկության ոչնչացման պատճառով,,:
բ/ ԼՂՀ բնակավայրերից բռնատեղահանված քաղաքացիների աշխատանքային գրքույկում սույն որոշման 1-ին կետի ա/ ենթակետին համապատասխան գրառումները կատարվում են համապատասխան հիմնարկ-ձեռնարկության, կազմակերպության, կոլտնտեսության ադմինիստրացիայի կամ դրա անհնարինության դեպքում գործադիր իշխանության համապատասխան տեղական մարմնի կողմից:
գ/ Բռնատեղահանված քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման ժամանակաշրջանում, բայց ոչ ավելի, քան համապատասխան հիմնարկ-ձեռնարկության կազմակերպության, կոլտնտեսության վերացման օրից հետո մեկ տարվա համար պահպանվում է անընդմեջ աշխատանքային ստաժը:
2. ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի և Շուշիի շրջաններում լիազոր ներկայացուցիչներին, ժողովրդական պատգամավորների Հադրութի շրջանային խորհրդի նախագահին` հաստատել ԼՂՀ շրջանների բռնատեղահանված բնակավայրերի ցանկը և նրանում տեղաբաշխված այն հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների ու կոլտնտեսությունների վերացման ստույգ ժամկետները, որոնց վրա տարածվում է սույն որոշումը:
3. ԼՂՀ նախարարություններին, պետական կոմիտեներին, պետական վարչություններին, գերատեսչություններին, գործադիր իշխանության տեղական մարմիններին, հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների ղեկավարներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ԼՂՀ բռնատեղահանված քաղաքացիների նախկին աշխատանքային վայրից ազատման ձևակերպման, նրանց աշխատանքային գրքույկներում համապատասխան գրառումները ժամանակին կատարելու համար:
|
ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ |