ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքի 12-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածները, ինչպես նաև «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը բարելավելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման ձևով վերակազմակերպել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության:
2. «ԱՐՑԱԽ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման գործընթացը, այդ թվում` փոխանցման ակտի կազմման և հաստատման աշխատանքների կատարումը, ինչպես նաև կանոնադրության հաստատումը և պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |