ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հունիսի 2008թ. |
N 446 |
ք.Ստեփանակերտ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |