ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման կարգը:
|
Հոդված 2. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի դրույքաչափերը |
1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց՝
|
փոշի |
600 դրամ |
|
ածխածնի մոնօքսիդ |
80 դրամ |
|
ազոտի օքսիդ և երկօքսիդ |
7400 դրամ |
|
ծծմբական անհիդրիդ |
600 դրամ |
|
քլոր |
6000 դրամ |
|
քլորոպրեն |
45000 դրամ |
|
քրոմ և քրոմի միացություններ |
18957000 դրամ |
|
ֆորմալդեհիդ |
23400 դրամ |
|
տոլուոլ |
500 դրամ |
|
քսիլոլ |
1500 դրամ |
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ շարժիչի հզորության՝
|
մինչև 50 Ձ |
10XՁ դրամ |
|
50 - 80 Ձ |
20XՁ դրամ |
|
81 - 100 Ձ |
30XՁ դրամ |
|
101 - 150 Ձ |
40XՁ դրամ |
|
151 - 200 Ձ |
50XՁ դրամ |
|
201 - 250 Ձ |
60XՁ դրամ |
|
251 - 300 Ձ |
70XՁ դրամ |
|
300 Ձ-ից ավելի |
100XՁ դրամ |
որտեղ Ձ-ն հզորությունն է՝ արտահայտված ձիաուժով.
գ) այլ պետություններում գրանցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց՝ ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության՝
|
մարդատար |
|
|
- թեթև մարդատար ավտոմեքենաներ |
2500 դրամ |
|
- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ |
5000 դրամ |
|
- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ |
10000 դրամ |
|
բեռնատար |
|
|
- մինչև 8տ բեռնատարողությամբ |
5000 դրամ |
|
- 8-20 տ բեռնատարողությամբ |
10000 դրամ |
|
- 20 և ավելի տ բեռնատարողությամբ |
15000 դրամ |
2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը՝
|
կախված նյութեր |
5300 դրամ |
|
ազոտ ամոնիակային |
5100 դրամ |
|
ացետոն |
301000 դրամ |
|
թթվածնի կենսաբանական պահանջը |
18400 դրամ |
|
նավթամթերք |
204600 դրամ |
|
պղինձ |
1023900 դրամ |
|
սուլֆատներ |
100 դրամ |
|
ցինկ |
1023000 դրամ |
|
քլորիդներ |
30 դրամ |
|
եռավալենտ քրոմ |
153400 դրամ |
|
ընդհանուր ֆոսֆատ |
40000 դրամ |
|
ֆտոր |
511500 դրամ |
|
թունաքիմիկատներ |
18200 դրամ |
|
քացախաթթու |
16900 դրամ |
|
ծծմբաթթու |
16900 դրամ |
|
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) |
102300 դրամ |
|
մետաղական աղեր |
511500 դրամ |
|
ցիան և ցիանի միացություններ |
511500 դրամ |
|
ֆենոլներ |
1023900 դրամ |
|
Հոդված 3. |
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը |
Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը՝
|
առաջին դասի վտանգավորության |
36000 դրամ |
|
երկրորդ դասի վտանգավորության |
18000 դրամ |
|
երրորդ դասի վտանգավորության |
3600 դրամ |
|
չորրորդ դասի վտանգավորության |
1200 դրամ |
|
ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ |
600 դրամ |
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:
|
Հոդված 4. |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի դրույքաչափերը |
Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
|
ասբոշիֆեր, ջերմամեկուսացնող ասբեստային սարքեր (էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ, |
3 տոկոս |
|
կապար պարունակող արտադրանքներ, ներկեր |
3 տոկոս |
|
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ (սնդիկային) |
3 տոկոս |
|
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) |
3 տոկոս |
|
նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի) |
2 տոկոս |
|
մայթաձյութ |
2 տոկոս |
|
վառելիքաքսուքային նյութեր |
2 տոկոս |
|
հանքային յուղեր |
2 տոկոս |
|
անտիֆրիզ |
2 տոկոս |
|
արգելակող հեղուկ |
2 տոկոս |
|
հիդրավլիկ հեղուկ |
2 տոկոս |
|
էլեկտրոդներ (եռակցման) |
1.5 տոկոս |
|
նավթալին (կարծր) |
1.5 տոկոս |
|
ավտոմեքենաների մարտկոցներ (կապարային, լիթիումային) |
1.5 տոկոս |
|
տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ |
1.5 տոկոս |
|
ավտոդողեր |
0.8 տոկոս |
|
կինո-ֆոտո ժապավեններ |
0.8 տոկոս |
|
ապակյա մանրաթելեր |
0.8 տոկոս |
|
չմաքրված դատարկ տարողություններ (կոնտեյներներ, ավտոցիստեռններ, կանիստրներ) |
0.8 տոկոս |
|
դետերգենտներ (լվացող նյութեր) |
0.5 տոկոս |
|
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ (սառնարաններ, դեզոդորանտներ) |
0.5 տոկոս |
|
պլաստիկ, պոլիէթիլենային տարաներ և փաթեթներ |
0.5 տոկոս |
ԳԼՈՒԽ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 5. |
Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու դիմաց վճարի հաշվարկման կարգը. |
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ՝ մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
|
Հոդված 6. |
Շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի հաշվարկման կարգը |
Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
|
Հոդված 7. |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարի հաշվարկման կարգը |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 8. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 փետրվարի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-134 |
|