Համարը 
N 373
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.29/20(92)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.05.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«20» մայիսի 2008թ.

N 373

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 84 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» թիվ 379 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրության`

ա) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8 Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) գործատուներին, արհեստակցական միություններին և աշխատողներին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.

բ)աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման և պաշտպանության ապահովումը.

գ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելումը.

դ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը».

բ) 9-րդ կետում`

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին հաշվետվության ստացում».

«թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ1 » ենթակետ.

«թ1 ) լիազորված մարմնի հաստատած ստուգումների ժամանակացույցի հիման վրա ծրագրային ստուգումների իրականացում».

«ժ» ենթակետի «և հրամանագրքերի վարման կարգի պահպանման» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.

«ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ1 » ենթակետ.

«ժ1 ) աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառման իրականացում».

գ) 12-րդ կետի`

«դ» ենթակետը «սահմաններում» բառից հետո լրացնել «ընդունում է որոշումներ,» բառերով.

«դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ1» ենթակետ.

«դ1) իր իրավասության շրջանակում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց է ներկայացնում դատարան»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ