ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ, ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, գլխավոր դատախազի և դատավորների, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց հուղարկավորության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, գլխավոր դատախազի և դատավորների, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին՝
ա) նրանց ընտանիքներին տրվում է միանվագ օգնություն՝ մահացածի ամսական աշխատավարձի 12-ապատիկի չափով.
բ) նրանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված կարգով նշանակվում է կենսաթոշակ՝ մահացածի ամսական աշխատավարձի չափով:
գ) Ազգային ժողովի պատգամավորի մահվան դեպքում հաշվարկման հիմք ընդունվում է մշտական հիմունքներով աշխատող պատգամավորի աշխատավարձը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
8 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-140 |
|