ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, նախքան ընդունելության քննությունները բուհերի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության արտոնություններից»:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացնել «կազմակերպում ու» բառերը:
Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի «մանկավարժական» բառից առաջ լրացնել «վարչական և» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
8 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-141 |
|