Համարը 
հ. 230
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
16.06.1993
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.06.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.02.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,16,, հունիսի 1993 թ.

 հ. 230

 ք. Ստեփանակերտ

 

ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրապետության ներկա տնտեսական իրավիճակի հետևանքով գործազրկության աճի տեմպերից, ինչպես նաև շրջափակման պատճառով հարկադիր պարապուրդում գտնվող անձանց վարձատրվող հասարակական աշխատանքներում /բարեկարգման, ծառատնկման, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներում/ ներգրավելու անհրաժեշտությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեն որոշում է՝

1. ԼՂՀ ՊՊԿ Ստեփանակերտի և շրջանների լիազոր ներկայացուցիչների վարչակարգերին՝ զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ, կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ:

2. Վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտներ համարել՝

ա/ շրջանի /քաղաքի/ տարածքի, ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, եզրաքարերի, սիզամարգերի բարեկարգումը և ծառատնկումը.

բ/ սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարությունն ու շինվերանորոգումը.

գ/ գյուղական աշխատանքների իրականացումը.

դ/ ծերերի և հաշմանդամների խնամքը:

3. Վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիների մասնակցությունն իրականացնել նրանց համաձայնությամբ, առաջնությունը տալով նախ՝ գործազուրկներին, հետո՝ փախստականերին, ապա ուսանողներին:

4. Վարձատրվող հասարակական աշխատանքների մասնակիցների հետ զբաղվածության ծառայության պետական մարմինները կնքում են ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև 2 ամիս ժամանակով, որը կարող է հետագայում կողմերի համաձայնությամբ երկարացվել: Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկների հետ չի կարող կնքվել 3 ամսից ավելի ժամանակով ժամկետային պայմանագիր /ձև կցվում է/:

Աշխատողի՝ մշտական աշխատանքի տեղավորվելու դեպքում նշված ժամկետային պայմանագիրը լուծարվում է:

5. ,,Բնակչության զբաղվածության մասին,,, ԼՂ Հանրապետությունում գործող օրենքի 25 հոդվածի համաձայն վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող գործազուրկներին նպաստի վճարումը կասեցվում է:

6. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների աշխատանքի վարձատրության ամսական չափը չի կարող պակաս լինել ԼՂ Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:

7. Վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների գործուղումը և վարձատրությունը կատարվում է զբաղվածության ծառայության պետական մարմինների կողմից՝ գործատուների միջոցների հաշվին, որոնք կարող են լինել միայն հանրապետական կամ տեղական բյուջեի հաշվին ֆինանսավորվող հիմնարկներն ու կազմակերպությունները:

8. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորման բոլոր հարցերը կարգավորում են զբաղվածության ծառայության պետական մարմինների և գործատուների միջև կնքվող պայմանագրերով, թույլատրելով՝

-գործատուներին՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպելու նպատակով պայմանագրերը կնքել ոչ իրենց շրջանի տարածքում գտնվող զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ միայն այն դեպքում, եթե տվյալ շրջանի զբաղվածության ծառայության պետական մարմինը հնարավորություն չունի ապահովելու համապատասխան աշխատուժով:

-ԼՂ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությանը՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար զբաղվածության ծառայության պետական մարմիններում ստեղծել ժամկետային աշխատողների հատիքները:

9. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցող քաղաքացիների վրա տարածվում է ԼՂՀ-ում գործող աշխատանքնային օրենսդրությունը, այդ թվում՝ վարձատրվողների համար սահմանված բոլոր սոցիալական իրավունքներն ու երաշխիքները:

10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին՝ զբաղվածության ծառայության պետական մարմինների հետ համատեղ՝

ա/ որոշել իրենց բնագավառում /ճյուղում/, շրջանի /քաղաքի/ տարածքում անհրաժեշտ վարձատրվող աշխատանքների տեսակներն ու ծավալները.

բ/ պետական բյուջեի հաշվին պահվող, իրենց ենթակա հիմնարկներում և կազմակերպություններում /տարածքներում, օբյեկտներում/ ստեղծել հատուկ աշխատատեղեր՝ վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման համար:

11. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությանը՝ զբաղվածության ծառայության պետական մարմինների միջոցով կազմակերպել աշխատաուժի հավաքագրում, ըստ ոլորտների, վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկելու համար, սույն որոշման 7-րդ կետով սահմանված գործատուներից այդ աշխատանքների ծավալների ու կատարման ժամկետների մասին ստացված հայտերի համաձայն:

12. Սահմանել, որ վարձատրվող հասարակական աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է հանրապետական կամ տեղական բյուջեների և բյուջետային հիմնարկներին հատկացված միջոցների հաշվին:

13. ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը՝ պարբերաբար քարոզչական աշխատանքներ անել վարձատրվող հասարակական աշխատանքներում քաղաքացիներին ընդգրկելու ուղղությամբ:

 

 

      ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ

գործերի կառավարիչ

 

 Վ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                          /պայմագիրը կնքող զբաղվածության կենտրոնի անվանումը/

 

որն այսուհետ անվանվում է «կենտրոն» ի դեմս -----------------------------------------------------------------------------------------------------

                                                                                        /կենտրոնի տնօրենի անունը,

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                    հայրանունը, ազգանունը/

 

մի կողմից, և քաղաքացի------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                    /անուն, հայրանուն, ազգանուն/

 

մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիը հետևյալի մասին՝

 

1. կենտրոնի քաղաքացի-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ին

                                                                   /անունը, հայրանունը, ազգանունը/

 

199 թ.------------------------- ,,-------,,-ից ----------------- ժամկետով գործուղում է

                                                               /ժամկետը/

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                          /աշխատանքի վայրը և աշխատանքի անվանումը/

 

աշխատանքները կատարելու համար, ամսական-------------------ռուբլի աշխատավարձով:

 

2. Սույն պայմանագրում նշված աշխատանքները գրաֆիկով սահմանված ժամկետներում որակով կատարելու և աշխատանքային կարգապահությունը պահպանելու դեպքում կենտրոնը պարտավորվում է պայմանագրային ժամկետը լրանալիս վերջին ամսվա աշխատավարձի հետ մեկտեղ----------------------------------------ին պարգևատրել սույն պայմանագրով սահմանված ժամկետում կազմած միջին ամսական աշխատավարձի --------------------- տոկոսի չափով:

3. Գների աճի հետ կապված պետության կողմից աշխատավարձի համար սահմանվող փոխհատուցումները և ինդեքսները տարածվում են քաղ. ------------------------ի աշխատավարձի վրա:

4. Աշխատանքի վարձատրությունը կատարվում է ամսական մեկ անգամ:

5. Քաղաքաղի --------------------------------ի կողմից սույն պայմանագրում նշված աշխատանքները գրաֆիկով սահմանված ժամկետներում և պահանջվող որակով չկատարելու, աշխատանքային կարգապահությունը չպահպանելու դեպքում, կենտրոնն իրավունք ունի միակողմանի կերպով ժամկետից շուտ լուծելու պայմանագիրը՝ առանց արձակման նպաստ տրամադրելու:

6. Աշխատանքային շաբաթը կազմում է 40 ժամ, օրացույցային շաբաթվա ընթացքում տրվում է հանգստյան 1-2 օր, որը որոշում է գործատուն:

7. Գործատուի պահանջով տոն և հանգստյան օրերին, ինչպես նաև արտաժամյա աշխատելու դեպքում /փոխհամաձայնությամբ/, աշխատանքի վարձատրությունը կատարվում է կրկնակի չափով:

8. Կենտրոնի և քաղաքացու միջև ծագող այն բոլոր հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են ԼՂՀ գործող աշխատանքային օրենսդրությամբ:

9. Սույն պայմանագիրը հանդիսանում է իրավաբանական փաստաթուղթ, կազմված 3 օրինակից, որոնք պահվում են պայմանագիրը կնքող կողմերի և գործատուի մոտ:

10. Սույն պայմանագրի պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ԼՂՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

------------------------------------------                     Քաղաքացի----------------------------------------

զբաղվածության կենտ. անվանումը                                                        /ազգանունը, ստորագրութ./

 

տնօրեն------------------------------------                 Հասցեն--------------------------------------------

              /ազգանուն, ստորագրութ./

 

,,---------,, -----------------------1993թ.                 Անձնագիրը--------------------------------------

                                                                          ----------------------------------------------------

                                                                          ,,-----,, ---------------------------------1993թ.