Համարը 
հ. 408
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
14.03.1994
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.1994
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ,,ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,, ՕՐԵՆՔԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

,,14,, մարտի 1994թ.

 հ. 408

ք.Ստեփանակերտ

 

ՀՀ ,,Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին,, օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին

 

ԼՂՀ ՊՊԿ որոշում է.

1. Սահմանել պարտադիր պետական ապահովագրություն ԼՂՀ Պաշտպանական բանակի բոլոր զինծառայողների նկատմամբ:

2. Ապահովել պետական ապահովագրական վճարումների կատարումը զինծառայողների զոհվելու /մահանալու/ դեպքում` տվյալ պահին ԼՂՀ տարածքում գործող օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկ գումարի, իսկ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու /մահանալու/ դեպքում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ գումարի չափով:

3. Պարտադիր պետական ապահովագրությունը տարածել զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքների, խեղումների և առաջացած հիվանդությունների հետևանքով բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնական, ընդ որում 1-ին խմբի հաշմանդամներին` 50, 2-րդ խմբի հաշմանդամներին` 40 և 3-րդ խմբի հաշմանդամներին` 30 տոկոսային հարաբերությամբ` զոհվելու /մահանալու/ դեպքերից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

4. Սույն որոշման իրագործման համար ղեկավարվել ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 28-ի հ. 95 որոշմամբ սահմանված ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգով և պայմաններով:

 

 

ԼՂՀ ՊՊԿ ՆԱԽԱԳԱՀ

 

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

ԼՂՀ ՆԽ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏԵՂԱԿԱԼ

Ա.ԳՐԻԳՈՐՅԱՆ