ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"25" ՓԵՏՐՎԱՐԻ 1997թ. |
N 28 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1997 թվականի հունվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 4 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ո ր ո շ ու մ է.
1. ԼՂՀ կառավարության 1997 թվականի հունվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանվող հավելումները` համաձայն թիվ 2 հավելվածի»:
բ) Թիվ 2 հավելվածի վերջին աղյուսակի վերնագրում կատարել հետևյալ լրացումը`
«ներքին գործերի նախարարության» բառերից հետո ավելացնել «ազգային անվտանգության պետական վարչության» բառերը.
գ) Թիվ 2 հավելվածի վերջում ավելացնել`
«Ծանոթություն.
Սույն դրույքաչափերը տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում աշխատող զինղեկների, ռազմագիտության գծով տեսուչների և մեթոդիստների զինվորական կոչումների վրա»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |