ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընտրական հանձնաժողովները կազմվում և գործում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 37-51-րդ հոդվածներին համապատասխան»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ նրանց» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և գրավ մուծելու» բառերը: Հանել հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասից հանել 3-րդ կետը, 7-րդ մասը, 8-րդ մասի «ընտրական գրավը և» և 10-րդ մասի «ընտրական գրավը վերադարձվում է, իսկ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընտրական գրավը ետ է վերադարձվում, իսկ թեկնածուի» բառերը:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «3 ամիս» բառերը փոխարինել «90 օր» բառերով:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում «80» և «70» թվերը փոխարինել համապատասխանաբար «58» և «55» թվերով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 11-րդ և 31-րդ հոդվածներում «30» թիվը փոխարինել «20»-ով:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 361 հոդվածով՝
«361. Անցումային դրույթներ
Վերաբնակեցվող բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու իրավունք ունեն տվյալ համայնքում փաստացի բնակվող 18 տարին լրացած քաղաքացիները: Վերաբնակեցվող բնակավայրերի ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
25 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-146 |
|