ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձի ճանաչումը որպես հաշմանդամի իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների (ԲՍՓՀ) կողմից, որոնք գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում «բժշկաաշխատանքային» բառը փոխարինել «բժշկասոցիալական» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասում «ԲԱՓՀ» հապավումը փոխարինել «ԲՍՓՀ» հապավումով:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
25 մայիսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-147 |
|