Համարը 
N 567
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.08.27/29(101)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.08.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.08.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.08.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» օգոստոսի 2008թ.

N 567

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 440 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (25 հունիսի, 2008 թվականի, ՀՕ-35-Ն) 2-րդ հոդվածը և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժինը միացման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության կազմում գործող պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժնի` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» թիվ 440 որոշման թիվ 2 հավելվածից հանել «-Պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժին» պարբերությունը:

3. Որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետից հանել «հուշարձանների պահպանության և ուսումնասիրման» բառերը.

2) 7-րդ կետի «ա» ենթակետից հանել «ու հուշարձանների պահպանության» բառերը.

3) 8-րդ կետում`

ա. «դ», «ե» և «ժթ» ենթակետերից հանել «թանգարանային» բառը.

բ. «է» և «ը» ենթակետերից հանել «թանգարաններում» բառը.

գ. «ը» ենթակետից հանել «թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին,» բառերը.

դ. հանել «ժա-ժե» ենթակետերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետին` ապահովել սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժնի աշխատողների` օրենքով սահմանված իրավունքներն ու երաշխիքները:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ