ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 616 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 467 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Բարեգործական ծրագրերի մասին» թիվ 467 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման տեքստում 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31 կետ.
«31. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով Հայաստանի Հանրապետություն բարեգործության կարգով մուտք գործած ապրանքները ստանալու և այդ գործընթացի մեջ ներառվող գործողություններն իրականացնելու իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, որոնք պարտավոր են երեք օրվա ընթացքում պատշաճ կերպով այդ մասին իրազեկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին:».
2) որոշման թիվ 1 հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հանձնաժողովն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |