Համարը 
ՀՕ-154
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ) քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք.

ե) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի) տարեկան եկամուտները՝ առանց հաշվի առնելու եկամտահարկով հարկման նպատակով կատարվող անձնական նվազեցումը, և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած անձանց՝ աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները.

դ) գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`

«Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

Հեղինակային վարձատրությունների նկատմամբ սոցիալական վճարը հաշվարկվում է սույն կետի առաջին մասով սահմանված դրույքաչափով:»:

բ) 2-րդ կետից հանել «, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից,» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

դ) 4-րդ կետում «գյուղացիական տնտեսությունները» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք» բառերով, իսկ «չափով» բառից հետո ավելացնել «, բայց ոչ ավելի տարեկան 60 հազար դրամից» բառերը.

ե) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների հողատարածքների սեփականատերերի ընտանիքների անդամների նկատմամբ գործատուների և վարձու աշխատողների համար սոցիալական վճարումների սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում:»:

զ) 5-րդ կետից հանել «, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձինք» բառերը:

է) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Անկախ սույն կետի առաջին մասի դրույթից՝ սոցիալական վճարները վճարվում են տարեկան 60 հազար դրամի չափով, եթե եկամուտների ստացման տվյալ տարվա համար սոցիալական վճարների սույն կետի առաջին մասի համաձայն որոշված չափը չի գերազանցում 60 հազար դրամը:

Քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց համար սոցիալական վճարները վճարվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Գործատուները և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ վճարող անձինք սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են վճարում եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:»:

բ) 2-րդ կետում «գյուղացիական տնտեսությունների» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց» բառերով.

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Անհատ ձեռներեցները (ձեռնարկատերերը), գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք տարվա համար հաշվարկված սոցիալական վճարները վճարում են հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:»:

դ) 5-րդ կետում «0,2» թիվը փոխարինել «0,15» թվով.

ե) 5-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է՝ ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:»:

զ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում, սահմանված կարգով, ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:»:

է) 6-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վարձու աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու դեպքում գործատուն վճարում է սոցիալական վճար՝ նրա մոտ տվյալ պահին ձևավորված միջին աշխատավարձի նկատմամբ սույն օրենքի համաձայն հաշվարկված սոցիալական վճարի 12-ապատիկի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում «0,2» թիվը փոխարինել «0,15» թվով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի՝

«ա» կետում «գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաև սույն հոդվածում չնշված անձանց» բառերը փոխարինել «քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձանց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետում «գյուղացիական տնտեսությունները» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք» բառերով, իսկ «գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք» բառերը փոխարինել «քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք» բառերով:

բ) 2-րդ կետում «գյուղացիական տնտեսությունները» բառերը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք» բառերով:

գ) 3-րդ կետում «գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվող անձինք» բառերը փոխարինել «քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական անձինք» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 հունիսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-154