Համարը 
ՀՕ-155
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
31.05.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 8-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում «ժա» և «ժբ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժա», «ժբ» և «ժէ» կետերով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով՝

«ժէ) վիճակախաղերի կազմակերպում»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված գործունեություն իրականացնողների կողմից փաստացի օգտագործվող տարածքների մակերեսի վերաբերյալ մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամսվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանդիսացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում՝ այդ մասին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:»:

 

Հոդված 4. Օրենքը 20-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 201  հոդվածով՝

«Հոդված 201. Հոդված 7-ի «դ» կետում նշված գործունեության մասով հաստատագրված վճարի գործողության դադարումը

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված գործունեություն իրականացնողը դադարում է համարվել հաստատագրված վճար վճարող, եթե նա գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին՝ ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգի անցնելու վերաբերյալ:

2. Տվյալ տարում ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու համար դիմումը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ»:

 

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) առևտրի իրականացման վայրի՝ քառակուսի մետրերով արտահայտված, փաստացի օգտագործվող մակերեսը: Ընդ որում, անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանը օժանդակող մակերեսների հաշվառման համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրական գործունեություն կազմակերպողների համար՝ 0.7 գործակից:

Փաստացի օգտագործվող մակերես է համարվում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված՝ քառակուսի մետրերով արտահայտված տարածքը.»:

 

Հոդված 6. Օրենքը 15-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 151  գլխով՝

 

«ԳԼՈՒԽ 151

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

 

Հոդված 861. Վիճակախաղի հասկացությունը

Սույն օրենքի իմաստով՝

ա) վիճակախաղ է հրապարակային միջոցառումը, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահման ֆոնդի խաղարկություն, ընդ որում՝ շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.

բ) տոտալիզատոր (այսուհետ՝ նույնպես վիճակախաղ)՝ խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում՝ շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկումից տեղի ունեցած փաստով.

գ) խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումների ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

դ) ոչ խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո:

 

Հոդված 862. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողները

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճար վճարողներ են հանդիսանում վիճակախաղերի կազմակերպիչները:

 

Հոդված 863. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 18 տոկոսի չափով:

 

Հոդված 864. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 8. Անկախ սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի՝ 2001 թվականի 2-րդ կիսամյակում ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու համար դիմումը հարկային մարմին է ներկայացվում հուլիսի 1-ից 25-ը ներառյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 հունիսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-155