ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» սեպտեմբերի 2008թ. |
N 631 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին» թիվ 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման մեջ «ներքին գործերի նախարարություն» և «ներքին գործերի մարմիններ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրության՝
ա. 1-ին կետի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունները.
«16 տարին չլրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրվում է ըստ ցանկության՝ մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա»:
Մինչև 16 տարին լրանալը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս՝ անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին՝ մինչև 18 տարին լրանալը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 16 տարեկան քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու անձնագիր է տրվում՝ առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:
16 տարին չլրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու՝ մինչև 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:
«Մինչև 16 տարեկան անչափահասների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մասին տվյալների (անունը, ազգանունը) գրառում»:
բ. 12-րդ կետը «լինելու» բառից հետո լրացնել «ինչպես նաև սույն կարգի 1-ին կետի յոթերորդ պարբերությամբ նախատեսված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |