ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի «երկու և ավելի կամ միակ զավակին» բառերը փոխարինել «երկու և ավելի կամ միակ զինծառայող զավակին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածից հանել «դ» կետը:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նրանց զոհվելու (մահանալու) դեպքում հավելումը տարածվում է սույն օրենքի 16-րդ հոդվածում թվարկված ընտանիքի անդամների վրա»:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Պետությունը երաշխավորում է՝
ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
4 օգոստոսի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-159 |
|