ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«24» հունիսի 2009թ. |
թիվ 06-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» ենթակետով` ո ր ո շ ո ւ մ եմ`
Հաստատել`
ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.
բ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:
| |
Հավելված 1
ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի
2009թ. հունիսի 24-ի թիվ 06-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է, որն իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանին (այսուհետ` Դատարան) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Աշխատակազմն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Դատարանի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով:
4. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
5. Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
6. ՙԱշխատակազմի անվանում է` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանի աշխատակազմ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտ՚ պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում:
7. Աշխատակազմի գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Դավիթ Բեկ 40:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Աշխատակազմն իր խնդիրների իրականացման համար կառուցվածքային ստորաբաժանման և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ) կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ Դատարանին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը.
բ) սահմանված կարգով վարում է տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների անձնական գործերը.
գ) տնօրինում է Դատարանի, Աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.
դ) օժանդակում է դատական պրակտիկայի ամփոփման աշխատանքներին, վարում դատական վիճակագրություն.
ե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Աշխատակազմը կառավարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և հիմնադիրը` օրենքով և իրավական այլ ակտերով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:
10. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Դատարանի նախագահը, իսկ դատական ծառայության իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը:
11. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի ղեկավարը:
12. Աշխատակազմի ղեկավարը`
ա) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, ներկայացնում նրա շահերը.
բ) Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր.
գ) ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում.
դ) ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը.
ե) Դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին.
զ) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Դատարանի նախագահին ու Դեպարտամենտի ղեկավարին.
է) ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները.
ը) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
թ) Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ.
ժ) Դեպարտամենտի կենտրոնական մարմին է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները.
ժա) ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության արդյունավետ իրականացումը.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց.
ժգ) սահմանված կարգով նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին.
ժդ) ապահովում է Աշխատակազմի օգտագործմանը հանձնված գույքի արդյունավետ շահագործումը.
ժե) Դեպարտամենտի կենտրոնական մարմնին ներկայացնում է բյուջետային հայտ.
ժզ) Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ դատական կարգադրիչների և Աշխատակազմի դատական ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին, ինչպես նաև դատական կարգադրիչներին խրախուսելու մասին.
ժէ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին.
ժը) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:
13. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է պաշտոնի անձնագրով նման լիազորություն ունեցող դատական ծառայող:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գրասենյակն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով`
ա) ստանում է Դատարան ներկայացվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը.
բ) ապահովում է փաստաթղթերի և գործերի գրանցումները և հանձնում հասցեատերերին.
գ) ստանում է Դատարանից առաքվող բոլոր փաստաթղթերը և դատական գործերը, գրանցում ու առաքում դրանք.
դ) ապահովում է Դատարանում գործավարության իրականացումը.
ե) ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը.
զ) պահպանում է փաստաթղթերը, գրասենյակում վարվող մատյանները և սահմանված կարգով ներկայացնում արխիվացման.
է) վարում է պետական տուրքի հաշվառում.
ը) կազմում է վիճակագրական հաշվետվություններ.
թ) կրում է պատասխանատվություն գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար:
15. Դատարանի դատավորի օգնականը`
ա) դատավորի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություններ.
բ) ուսումնասիրում և վերլուծում է իրավական խնդիրներն ու հարցերը, նախապատրաստում առաջարկություններ.
գ) կազմում է դատական ակտերի, նամակագրության և այլ փաստաթղթերի նախագծեր.
դ) դատավորի կողմից քննված և քննվող գործերի շրջանակում իրականացնում է անհրաժեշտ տեղեկությունների գրանցումները, վիճակագրական հաշվառումները և պատասխանատվություն է կրում այդ տեղեկությունների ճշտության և ամբողջականության համար.
ե) կազմում է դատական ծանուցագրերը և հետևում դրանց իրականացման աշխատանքներին.
զ) դատական նիստի ավարտից հետո ստուգում է դատական նիստի արձանագրության պատշաճ կազմումը.
է) ուսումնասիրում է բողոքները, ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը.
ը) դատավորի հանձնարարությունների կատարման հետ կապված դժվարությունների կամ մեծածավալության դեպքերում Աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ ներգրավում է այլ դատական ծառայողների.
թ) կատարում է դատավորի այլ հանձնարարություններ.
ժ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
16. Դատական նիստերի քարտուղարը`
ա) ապահովում է գործավարության իրականացումը` կապված դատավորի վարույթում գտնվող դատական գործերի հետ.
բ) նիստերի ժամանակ կատարում է դատավորների հանձնարարությունները.
գ) զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին.
դ) վարում է դատական նիստի արձանագրությունը պարզ թղթային կամ հատուկ համակարգչային ձայնագրման միջոցով.
ե) դատական նիստի արձանագրությունը սահմանված ժամկետում ներկայացնում է դատավորներին` ստորագրության.
զ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
17. Աշխատակազմն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, կանոնադրությամբ, հիմնադրի հրամաններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Դատարանի նախագահի հրամաններով և այլ իրավական ակտերով Աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
18. Աշխատակազմն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակության համապատասխան, օգտագործել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
19. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են ՙԳնումների մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:
VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
| |
Հավելված 2
ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահի
2009թ. հունիսի 24-ի թիվ 06-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Գրասենյակ