ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում կրկնվող «յոթ» բառը փոխարինել «վեց և կես» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետի առաջին մասի «10» թիվը փոխարինել «11» թվով:
Նույն կետի 2-րդ ենթակետի «8» թիվը փոխարինել «9» և 3-րդ ենթակետի «9-10» թվերը՝ «10-11» թվերով.
բ) 7-րդ կետում կրկնվող «16» թիվը փոխարինել «16,5» թվով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 սեպտեմբերի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-161 |
|