ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
|
ՙ30՚ դեկտեմբերի 2009թ. |
թիվ 24-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՙԴատական ծառայության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով` ԼՂՀ դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009թ. ապրիլի 21-ի ՙԴատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ և բաց մրցույթների անցկացման կարգը հաստատելու մասին՚ թիվ 07-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա/ 54-րդ կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասության ՙ(ճիշտ կամ սխալ լինելը՚ բառերից հետո ավելացնել ՙև ստացած միավորը՚ բառերը.
բ/ 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ՙ61. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Հանձնաժողովը կազմում է ամփոփիչ արձանագրություն մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կամ մասնակիցների վերաբերյալ և ոչ ուշ, քան հաջորդ օրը ներկայացնում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:՚.
գ/ 65-րդ և 69-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
|
ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |