ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» հոկտեմբերի 2008թ. |
N 715 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 74 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված թիվ 2 հավելվածի «2. Բաժիններ» մասը «Մեթոդաբանության և հարկային վարչարարության բարեփոխումների բաժին» բառերից առաջ լրացնել «Քննչական բաժին» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |