ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» նոյեմբերի 2008թ. |
N 800 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.
2) որոշման թիվ 1 հավելվածի`
ա. 2-րդ կետի առաջին պարբերությունում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն)» բառերով.
բ. 9-րդ և 35-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «գործակալությանը» բառերով.
3) որոշման թիվ 2 հավելվածի`
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով.
բ. 5-րդ կետի երկրորդ պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության» բառերով.
գ. 6-րդ կետի առաջին պարբերությունում, 8-րդ և 11-րդ կետերում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ կատարած լինելու մասին հիմնադրամի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության» բառերով.
դ. 10-րդ կետի «գ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության» բառերով.
ե. 10-րդ կետի «ժ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության» բառերով.
զ. 18-րդ կետի երկրորդ պարբերությունում «հիմնադրամին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով.
է. 21-րդ կետի երրորդ պարբերությունում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճար» բառերով.
4) որոշման թիվ 5 հավելվածի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերի 3-րդ ենթակետերում «սոցիալական ապահովագրության վճարումներ կատարված լինելու մասին պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը փոխարինել «սոցիալական վճար կատարած լինելու մասին գործակալության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |