ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» նոյեմբերի 2008թ. |
N 801 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 720 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25‑ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 720 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին և 3-րդ կետերի «գ» ենթակետերում, 7-րդ և 8-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերով.
2) որոշման 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը՝ «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) և նրա տարածքային բաժինների միջոցով» բառերով.
բ. «բ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «գործակալություն» բառով.
3) որոշման 3-րդ կետում ՝
ա. առաջին պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերով.
բ. ուժը կորցրած ճանաչել «բ» ենթակետը.
գ. «դ» ենթակետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը և» և «5-րդ կետի «բ» ենթակետով և» բառերը.
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ», «է» և «ը» ենթակետեր.
«զ) հաստատել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգերը, ինչպես նաև սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված` տվյալների բազայի ձևավորման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերի (անհատական հաշիվ բացելու մասին որոշում, հաշվառումը մերժելու մասին որոշում, տվյալները ճշտելու վերաբերյալ հարցում, ապահովագրական ստաժի մասին տեղեկանք, անհատական հաշվից քաղվածքի տրամադրման մասին ապահովագրված անձի դիմում, ապահովագրված անձի անհատական հաշվից քաղվածք, տիտղոսաթերթ, ամփոփաթերթ) ձևերը և դրանք լրացնելու կարգերը.
է. հաստատել սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի հետ տվյալների համադրում իրականացնելու և տվյալների բազա ներառվող` քաղաքացու սոցիալական ապահովության քարտի համարի հավաստիությունը ճշտելու կարգերը.
ը. հաստատել գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալները, ինչպես նաև հաշմանդամների մասին տվյալները բազայի հետ համադրելու կարգը:».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերը.
5) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին՝ համատեղ հաստատել անհատական հաշվետվության ձևով ու «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության համաձայն ներկայացված տվյալները համադրելու, անհամապատասխանությունները ճշտելու և դրանք վերացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև տվյալների բազան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու կարգը:».
6) որոշման թիվ 1 հավելվածի՝
ա. 1-ին կետի «բ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալություն» բառերով.
բ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Զբաղվածության տարածքային պետական մարմիններն ամեն տարի, մինչև ապրիլի 1-ը, գործակալություն են ներկայացնում գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալներ, որոնք ներառվում են ապահովագրված անձանց անհատական հաշիվներում:».
գ. 32-րդ կետի առաջին պարբերությունում «հիմնադրամի սահմանած» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի կողմից սահմանված» բառերով.
դ. 37-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Տվյալների բազայի վարման տեխնիկական ապահովման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:».
ե. 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Անհատական հաշվառման փաստաթղթերը պահելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը:».
զ. ամբողջ տեքստում «հիմնադրամ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ «տարածքային կենտրոն» ու «տարածքային կենտրոններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը՝ «տարածքային բաժին» ու «տարածքային բաժիններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
7) որոշման թիվ 2 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալությունում» բառերով.
8) որոշման թիվ 3 հավելվածում «Հիմնադրամի» բառը փոխարինել «Գործակալության» բառով.
9) որոշման թիվ 4 հավելվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերով, իսկ «Հիմնադրամի» բառը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |