ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2008թ. |
N 966 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 449 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 449 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
3) «Նախարար» բառը փոխարինել «Վարչության պետ» բառերով,
4) 3-րդ կետում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |