Համարը 
N 967
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/37(109)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
31.12.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 322 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» դեկտեմբերի 2008թ.

N 967

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ԹԻՎ 322 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 322 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչություն» բառերով.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ» բառերով.

3) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետը լրացնել նոր 2-րդ մասով` հետևյալ խմբագրությամբ.

«Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, որոնք գործում էին մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը, թույլատրվում է շարունակել գործունեությունը` մինչև համապատասխան լիցենզիա ստանալը` մինչև 2009 թվականի մարտի 15-ը».

բ. Ձև N 4-ի 3-րդ կետի «(գրանցման վկայագիր)» բառերից հետո լրացնել «վարորդի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, 3x4 լուսանկար» բառերը.

գ. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Տաքսամատորային փոխադրումներում կարող են ներգրավվել`

1) ռուսական արտադրության միայն 5 տարի (ու ևս 3 տարի՝ կապիտալ վերանորոգման դեպքում) և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ.

2) այլ արտասահմանյան արտադրության միայն 15, իսկ սկսած 2012 թվականի հունվարի 1-ից՝ 10 և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ