Համարը 
N 165
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995Թ. ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,25,, ՀՈՒԼԻՍԻ 1995թ.

N 165

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման մեջ` 5-րդ կետի «բ» ենթակետում «չորսամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

6-րդ կետում` «չորսամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

2. Որոշմամբ հաստատված ԼՂՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրության (որոշման հավելված թիվ 2) մեջ` 4-րդ կետի ,,ե,, ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

,,ե/ պետական ռեգիստրի շրջանային ներկայացուցչություններից ձեռնարկությունների մասին ստացվող տեղեկությունների դասակարգումը, կոդավորումը և ամփոփումն ըստ ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների, սեփականության ձևերի և գործունեության բնույթի.,,:

Այդ կապակցությամբ կետի «ե», «զ», «է», և «ը» ենթակետերը համապատասխանաբար համարել «զ», «է», «ը» և «թ», ենթակետեր.

7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. ԼՂՀ պետռեգիստրը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ունի իրեն անվամբ կնիք, դրոշմակնիք:».

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Պետական ռեգիստրի շրջանային ներկայացուցիչները իրենց գործունեությունը իրականացնում են ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում` համագործակցելով շրջանային վարչակազմերի, ֆինանսական և իրավապահ մարմինների հետ:».

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. ԼՂՀ պետռեգիստրը ղեկավարում է բաժնի պետը, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից ԼՂ Հանրապետության կառավարության կողմից, որպես ԼՂ Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավար (ԼՂՀ պետռեգիստր)` ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի ներկայացմամբ:»:

Այդ կապակցությամբ որոշման 8, 9, 10, 11-րդ կետերը համապատասխանաբար համարել 10, 11, 12, 13-րդ կետեր:

10-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ/ ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի հաստատմանն է ներկայացնում շրջանային ներկայացուցիչների և բաժնի աշխատողների թեկնածությունները»:

Այդ կապակցությամբ կետի «գ» և «դ» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ» և «ե» ենթակետեր:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ