ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի
հոկտեմբերի 1-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «հաշվարկում են» բառերը փոխարինել «հաշվարկում են սույն օրենքին համապատասխան» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետում «Ձկնաբուծական» բառը փոխարինել «Ձկնաբուծական և խեցգետնաբուծական» բառերով.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:
Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:
Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի՝ բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:».
գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:
Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ՝ մինչև կենսապաշարների տեղափոխումը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
ա) վերնագրում «հաշվետվությունների» բառը փոխարինել «հաշվարկ-հաշվետվությունների» բառակապակցությամբ.
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:».
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:»:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:»:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետում «0.25 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0.2 տոկոսի չափով» բառերով:
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:».
գ) 4-րդ կետում «հարկային մարմին ներկայացվող հաշվարկը, ինչպես նաև լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունները» բառերը փոխարինել «հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները» բառերով.
դ) 6-րդ կետի առաջին մասում «հաշվետվություններում և հաշվարկներում» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններում» բառակապակցությամբ.
ե) 9-րդ կետում «հաշվետվություններ, հաշվարկներ» բառերը փոխարինել «հաշվարկ-հաշվետվություններ» բառակապակցությամբ:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 հոկտեմբերի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-167 |
|