ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,,24,, ՕԳՈՍՏՈՍԻ 1995թ. |
N 199 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների բնակագրման որոշ կանոններ հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների բնակագրման որոշ կանոններ (կցվում են):
2. Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների բնակագրման որոշ կանոնները գործողության մեջ մտցնել 1995 թվականի սեպտեմբերի 1-ից:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995 թ. 24 օգոստոսի
թիվ 199 որոշմամբ |
Քաղաքացիների բնակագրման որոշ կանոններ
1. ԼՂՀ քաղաքներում և քաղաքատիպ ավաններում բնակագրվում են անկախ բնակտարածքի չափից`
ա) այն ամուսինները, որոնցից մեկը գրանցված է այդ բնակտարածքում.
բ) իրենց ընտանիքները չունեցող կամ չամուսնացած երեխաներ ունեցող զավակները` ծնողների մոտ.
գ) իրենց բնակտարածքը չունեցող ծնողները` զավակների մոտ.
դ) չափահասության չհասած և ծնողներ չունեցող հարազատ եղբայրները և քույրերը, ինչպես նաև անաշխատունակ համարվող քույրերը և եղբայրները, անկախ տարիքից, եթե նրանք չունեն իրենց ընտանիքները` եղբոր կամ քրոջ բնակտարածքում.
ե) ԼՂՀ զինված ուժերից զորացրված զինծառայողները, եթե նրանք զորակոչված են եղել տվյալ բնակավայրից: Նրանք բնակագրվում են նախքան զորակոչվելը իրենց զբաղեցրած բնակտարածքում, ծնողների կամ հարազատների որևէ մեկի բնակտարածքում.
զ) ազատազրկման, աքսորի, արտաքսման պատժաժամկետն ավարտած, ինչպես նաև պարտադիր աշխատանքի ներգրավումով պայմանական ազատազրկման ժամկետը լրացած անձինք, որոնց ժողովրդական տնտեսության օբյեկտների վերաբերող սահմանափակումները հանվել են` իրենց ընտանիքի անդամների կամ մյուս հարազատների զբաղեցրած բնակտարածքում, որոնց հետ նրանք բնակվել են մինչև դատապարտվելը:
2. Առաջին կետում նշվածներից բացի մյուս անձինք ԼՂՀ քաղաքներում և քաղաքատիպ ավաններում գրանցվում են, եթե քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված` յուրաքանչյուր բնակվողին հասանելիք բնակմակերեսի չափի նորման չի խախտվում: Անկախ բնակտարածքի չափից գրանցում թույլատրվում է ժամանակավոր գրանցման համար ժամանածներին.
ա) բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին (ունկնդիրներին), ինչպես նաև ասպիրանտներին, ադյունկտներին, օրդինատորներին, կադրերի պատրաստման և վերապատրաստման կամ կատարելագործման դասընթացների ունկնդիրներին` ուսման ժամանակ.
բ) ասպիրանտների, ադյունկտների, օրդինատորների և ԼՂՀ ՊՆ, ԱԱՊՎ, ՆԳՆ զինվորական ակադեմիաների և ուսումնական հաստատությունների ունկնդիրների ընտանիքներին` ուսման ժամանակ.
գ) պահեստ արձակած կամ զորացրված գերակետիկ ծառայության զինծառայողներին, ենթասպաներին, ԼՂՀ զինված ուժերի և ԱԱՊՎ մարմինների սպաներին, որոնք տվյալ բնակավայրում բնակվել են մինչև զորակոչը կամ ծառայության ընդունվելը` պայմանով, եթե նրանք այդ բնակավայր են ժամանել զորացրումից կամ պահեստ արձակումից հետո, 6-ամսյա ժամկետում: Նրանց բնակագրումը տվյալ բնակավայրում կատարվում է սահմանված կարգով` մինչև բնակտարածք ստանալը:
4. Հարգելի պատճառների առկայության դեպքում , տեղական իշխանության մարմինների կողմից, բացառության կարգով, հաստատվում է սույն որոշմամբ չնախատեսված` քաղաքացիների բնակագրման իրավունքը: