Համարը 
ՀՕ-32-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.10.15/15(260)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.09.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

սեպտեմբերի 18-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 9.2-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված` սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար.».

2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 «0401                

կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման 

կաթնեղեն

0402 

կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ 

կաթնեղեն

0403

թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց 

կաթնեղեն 

 0901

սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող

 սուրճ

0902 

թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց 

թեյ

0903 00 000 

մատե կամ պարագվայական թեյ 

 թեյ

1507 

սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության 

ձեթ 

1508 

գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ` ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության 

ձեթ

1509

ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության 

ձեթ

1512 11 910

արևածաղկի ձեթ

ձեթ

 1512 19 900

արևածաղկի ձեթ

ձեթ

 1515 21 900

եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ

ձեթ

1515 29 900 

եգիպտացորենի ձեթ և դրա ֆրակցիաներ 

ձեթ 

 1602

պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից 

մսեղեն

1604

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից 

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ 

ձկնեղեն

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

 2002

լոլիկներ (պոմիդոր)` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի 

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից 

պահածո

 2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից

պահածո

2006

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված) 

 պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

 պահածո

2008

մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր` պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով` շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող` այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2101 20

թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ և խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք

թեյ

2105 00

պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ` կակաո պարունակող կամ չպարունակող

պաղպա- ղակ

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

2936

պրովիտամիններ, վիտամիններ

վիտամին

3002 20 000

պատվաստանյութ` մարդու համար

պատվաս- տանյութ

3002 30 000

պատվաստանյութ` կենդանիների համար

պատվաս- տանյութ

3003

դեղամիջող` թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպտակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված

դեղ

3004

դեղամիջող` թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար` փաթեթավորված մանրածախ առևտրի համար

դեղ

3304

կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ` արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ 

կոսմետի- կա

3305

մազերի խնամքի միջոցներ

կոսմետի- կա

3401

օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)` օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ` հեղուկների կամ քսուքների տեսքով` կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր` ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով    

օճառ

3402

մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ` օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

3303 00

օծանելիք

օծանե-լիք»:

 

Հոդված 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դրոշմապիտակները հարկային մարմնի կողմից տրամադրվում են դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա:

Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով:».

2) 5-րդ մասի «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված` դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9.4-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:»:

 

Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը) և տեխնիկական պահանջները սահմանում է հարկային վերադաս մարմինը: Տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է ունենան «տեղական» մակագրությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռքբերման համար արտադրողի կողմից վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել և չեն վերադարձվել) վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձևով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:

Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա և (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում` վերադարձվում:

Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաև նոր ձեռքբերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:»:

 

Հոդված 6. Օրենքի 9.7-րդ հոդվածում`

1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացնող` դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր` «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: Սույն մասով սահմանված` դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».

2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մաuին դիմումը uտանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, uտուգում է վնասված դրոշմապիտակների համապատաuխանությունը uույն հոդվածի 7-րդ մաuով uահմանված պահանջներին և ընդունում է որոշում oրենքի պահանջներին դրանց համապատաuխանության մաuին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնաuված և հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

2. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20 000, 3002 30 000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

3. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20 000, 3002 30 000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ:

4. ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20 000, 3002 30 000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

5. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402, 2936, 3002 20 000, 3002 30 000, 3003, 3004, 3303 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

6. ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

7. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա` ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչև 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. հոկտեմբերի 4

Ստեփանակերտ

ՀՕ-32-Ն