ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 և 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու ու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշումներում փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ-ում տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 109 որոշման թիվ 3 ցանկում և ԼՂՀ կառավարության 1995 թվականի հուլիսի 25-ի «ԼՂՀ տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու ու լիցենզիաների տրման համար անհրաժեշտ փաստաթղթերի անվանացանկի հաստատման մասին» թիվ 162 որոշման անվանացանկում կատարել հետևյալ փոփոխությունը.
«ԼՂՀ արդյունաբերության նախարարություն» բառերը փոխարինել «Ենթակառուցվածքների և արդյունաբերական ձեռնարկությունների վարչություն» բառերով:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |