ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
"28" ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997թ. |
N 171 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ կառավարության 1996 թ. ապրիլի 30-ի թիվ 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1996 թվականի ապրիլի 30-ի ‹‹ԼՂՀ ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
‹‹3. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը` մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները և ագրարային պետական տեսչությունների տեսչական գործունեության վարման կարգը:››:
2. 1996 թ. ապրիլի 30-ի ‹‹ԼՂՀ ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթների մասին›› թիվ 101 որոշմամբ հաստատված ‹‹Ագրարային պետական տեսչությունների հիմնադրույթներ››-ի 1.3. կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
‹‹1.3. Ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:››: